Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Իշխանությունն ու ընդդիմությունը հերթական անգամ դավաճանեցին սահմանագոտու բնակիչներին

Իշխանությունն ու ընդդիմությունը հերթական անգամ դավաճանեցին սահմանագոտու բնակիչներին
24.04.2024 | 18:40

Նիկոլ Փաշինյանը, 2018-ից փողի ու պաշտոնի տեր դարձած իր «ուսապարկերը», համադասարանցիները, «զեմլյակները» մաս-մաս դարավոր թշնամուևն են հանձնում հայրենիքը, այդ հողատվությունը հանրության համար գեղեցիկ փաթեթավորում «սահմանազատման», «խաղաղության գործընթացի» անվան տակ; Նիկոլ Փաշինյանին իշխանությունը սկուտեղի վրա հանձնածները, 2020թ․ կապիտուլյացիայից հետո 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններով նրան քաղաքականապես վերակենդանացրածները, ովքեր հիմա ընդդիմություն են համարվում, ամենևին ցանկություն չունեն իշխանափոխություն անելու, որովհետև իրենց փող ու պաշտոն պետք չէ, ինչքան կարողացել, այդքան Հայաստանի հաշվին հարստացել են։ Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի բնակիչները, Բագրատ Սրբազանի, գնդապետ Միհրան Մախսուդյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և էլի մի խումբ անձանց աջակցությամբ, պայքարեցին կարմիրբերետավորների դեմ ու անհավասար կռվում պարտվեցին։ Ոսկեպարի, Կիրանցի հարցը Երևանում պետք է լուծվեր։ Հերթական անգամ ՔՊ-ական իշխանությունը և տիտղոսակիր ընդդիմությունը դավաճանեցին սահմանագոտու բնակիչներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2920

Մեկնաբանություններ